Նինո Լոմջարիան հայտարարում է,որ աշխատանքի անվանգության պաշտպանության նպատակով պետք է խստացվեն կանոնակարգերը
Աշխատանքի անվտանգության պաշտպանությունը, հսկողությունը և արձագանքն այսօր իրոք խնդիր են ներկայացնում, չնայած նրան, որ օրենսդրության տեսանկյունից արվել են որոշ քայլեր,- այս մասին Առաջին ալիքին է հայտնել ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան:
Նրա խոսքով, նախորդ տարում աշխատանքային պարտականությունները կատարելիս մահացել է 47 մարդ, իսկ այս տարի սա արդեն երկրորդ դեպքն է, որն ավարտվել է բազմաթիվ զոհերով:
Ժողովրդական պաշտպանը համարում է, որ հսկողության մեխանիզմն արդյունավետ չէ:
«Նույնիսկ այն դեպքում, երբ հսկվում է աշխատանքի անվտանգությունը և տրվում են հանձնարարականներ, երկրորդ ստուգման ժամանակ հանձնարարականները կրկին կատարված չեն»,- հայտարարում է գն:
Նինո Լոմջարիան ելքը տեսնում է օրենսդրական կանոնակարգերի խստացման մեջ: