Նինո Լոմջարիան հանդիպել է բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Զազա Գախելաձեի ընտանիքի անդամներին
Նինո Լոմջարիան հանդիպել է բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Զազա Գախելաձեի ընտանիքի անդամներին

Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան այսօր գտնվում էր Կասպիի մունիցիպալիտետի Քվեմո Ճալա գյուղում, որտեղ հանդիպել է բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Զազա Գախելաձեի ընտանիքին:

Ժողովրդական պաշտպանի խոսքով, ընտանիքը գտնվում է ծանր վիճակում, նրանք տեղեկություն չունեն առևանգվածի առողջական վիճակի մասին:

Նրա խոսքով, նա ընտանիքի անդամների հետ զրուցել է նման հարցերի քննարկման արդյունավետ մեխանիզմների անհրաժեշտության մասին:

Նինո Լոմջարիայի հայտարարությամբ, բռնազավթիչ և դե ֆակտո իշխանությունների հետաքրքրություններում չի մտնում բանակցությունների իրավական մակարդակի հասցնելը:

Զազա Գախելաձեին ռուս զինվորականները ձերբակալել են բռնազավթված գծի մոտ, նա վիրավոր է: Դեպքի կապակցությամբ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հատուկ հայտարարություն: Արտաքին գործերի նախարարությունը միջադեպը գնահատում է որպես ռուսական բռնազավթիչ ուժերի հերթական սադրանք և կտրականապես պահանջում է անհապաղ վրացական կողմին հանձնել Զազա Գախելաձեին: