Նինո Լոմջարիա - Ով էլ լինի արդարադատության նախարար, նա պետք է խոստանա հանրությանը, որ շուտով կիրագործի բարեփոխումներ
Ով էլ լինի արդարադատության նախարար, նա պետք է խոստանա հանրությանը, որ շուտով կիրագործի բարեփոխումներ, այս մասին լրագրողներին հայտնեց Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան:
Լոմջարիան նշել է, որ հատկապես կարեւոր է արագացվի անկախ քննչական մեխանիզմի ձեւավորման գործընթացը:
Այն հարցին, թե արդյոք Թեա Ծուլուկիանիի վերաբերյալ որեւէ նկատողություն ունի, Նինո Լոմջարիան ասաց, որ ինքը չի պատրաստվում որեւէ դրական կամ բացասական դիրք զբաղեցնել որևէ քաղաքական գործչի հանդեպ: