Նինո Ցիլոսանի. ԵՄ երկրներում սեփական կառավարությունից դժգոհությունը վաղուց գոյություն ունի, բայց, կարծես, ԵՄ ներսում ինչ-որ նոր արշավ է ընթանում
Հավանաբար զարմանալի չէ, որ եվրոպական ժողովուրդների հարցումները ցույց են տալիս՝ նրանք դժգոհ են իրենց երկրների զարգացման ընթացքից և այն կառավարություններից, որոնք միլիոնավոր դոլարներ են ծախսում Ուկրաինայում պատերազմը խթանելու համար, միգրացիան անկառավարելի է, իսկ Եվրոպան կորցնում է իր տնտեսական առավելությունը, – այս մասին հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ծիլոսանին։
Ծիլոսանին մեկնաբանել է FGS Global ընկերության հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ եվրոպացիների մեծամասնությունը ապագային հոռետեսորեն է նայում։
Ծիլոսանիի խոսքով՝ ԵՄ անդամ պետություններում սեփական կառավարություններից դժգոհությունը վաղուց առկա է, սակայն, ինչպես երևում է, Եվրամիության շրջանակում նոր արշավ է ընթանում։
«Գիտենք՝ այս շրջանում որքան տոկոսով է նվազում տարբեր ցուցանիշներ։ Երբ հետևում ես այս ամենին, անհնար է դժգոհ չլինել։ Սակայն հետաքրքիր է՝ ինչու են «Politico»-ն և տարբեր հարթակներ սկսել այս ամենը բացահայտորեն ներկայացնել։ ԵՄ անդամ պետություններում սեփական կառավարություններից դժգոհությունը վաղուց գոյություն ունի, սակայն, ինչպես երևում է, ԵՄ շրջանակում ինչ-որ նոր արշավ է սկսվել։ Տեսնենք, թե ինչ արձագանք կունենան այն երկրների ղեկավարները, որոնց ժողովուրդները հայտարարել են, որ դժգոհ են իրենց իշխանություններից», – հայտարարել է Նինո Ծիլոսանին։