Նինո Բուրջանաձեն զավակների հետ միասին մեկնել է Մոսկվա
Նինո Բուրջանաձեն զավակների հետ միասին մեկնել է Մոսկվա

«Միասնական Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ, Նինո Բուրջանաձեն մեկնել է Մոսկվա: Բուրջանաձեն Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնել, որդու՝ Անզոր Բիցաձեի հետ միասին:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին ասել է կուսակցության անդամ, Գիորգի Ախվլեդիանին, երկօրյա այցի շրջանակներում հանդիպումներ են անց կացվելու քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ, և չի բացառվում, որ «ժողովրդավարական ​​շարժման» առաջնորդը Մոսկվայում հանդիպի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

«Տիկին Նինո Բուրջանաձեն այսօր մեկնել է Մոսկվա: Հստակ լրատվություն չունեմ, թե ում է հանդիպելու, սակայն գիտեմ, որ հանդիպումներ են նախատեսված քաղաքական շրջանակների ներկայացուցիչների և փորձագետների հետ, ինչպես նաև չեմ բացառում, որ նա հանդիպի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նրանք շատ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում, երբ տիկին Նինոն մեկնում է Մոսկվա: Այս հանդիպումները կավարտվեն երկու օրից և տիկին Նինոն կամ մեր մամուլի ծառայությունը կտեղեկացնի ձեզ»,- ասել է Ախվլեդիանին: