Նինո Բուրջանաձեի կուսակցությունը հավանաբար, Թբիլիսիում մեծամասնական պատգամավորների չի առաջադրի
Նինո Բուրջանաձեի կուսակցությունը հավանաբար, Թբիլիսիում մեծամասնական պատգամավորների չի առաջադրի

«Միացյալ Վրաստան – ժողովրդավարական շարժում» կուսակցությունը այս պահի դրությամբ գոյություն ունեցող տեղեկությամբ, 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին Թբիլիսիում մեծամասնական պատգամավորների չի առաջադրի,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կուսակցության մամլո ծառայությունում:

Նրանց փոխանցմամբ, վերջնական որոշումը դեռևս կայացված չէ:

Մամլո ծառայությունում մեկնաբանում են, որ կուսակցությունը պատրաստվում է պատգամավորներ առաջադրել շրջաններում:

Կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն չի պատրաստվում առաջադրվել մեծամասնական թեկնածու, սակայն կուսակցությունում ասում են, որ նա ակտիվորեն ներգրավված կլինի նախընտրական քարոզարշավին:

Ինչ վերաբերում է ընդդիմության կուսակցությունների միացյալ ցուցակին, մամլո ծառայությունում հայտարարել են, որ «Միացյալ Վրաստան – ժողովրդավարական շարժում»-ը կողմ չէ այդ հարցին և կուսակցությունը ընտրություններին իր կուսակցական ցուցակը կառաջադրի, որի առաջին համարը կլինի կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն: