Նիկոս Անաստասիադիս. Վրաստանի և Կիպրոսի տնտեսական հարաբերությունները հետ են ընկնում երկրների միջև առկա քաղաքական և մշակութային հարաբերություններից
Բիզնես-ֆորումը շատ լավ հնարավորություն է, վրաց և կիպրոսցի ձեռնարկատերերը միմյանց հաղորդեն իրենց հնարավորությունները,- այս մասին Թբիլիսիում ընթացող Վրաստան-Կիպրոս բիզնես-ֆորումին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Նա խոսել է Վրաստան-Կիպրոս երկկողմ հարաբերությունների մասին:
«Ինձ համար մեծ պատիվ է, լինել բիզնես-օղակների ներկայացուցիչների ֆորումին: Սա հնարավորություն է՝ ընկերությունները միմյանց հաղորդեն գաղափարներ ապագա քայլերի մասին, որը անհրաժեշտ է երկու երկրների միջև առևտրի, տնտեսության և գործընկերության զարգացման համար»,- հայտարարել է Նիկոս Նաստասիադիսը:
Նշված համատեսքտում Կիպրոսի նախագահը իր Վրաստան այցը անվանել է պատմական
«Իմ այցը կդառնա երկու երկրների միջև պատմական, քաղաքական, մշակութային, տնտեսական ներգրավվածության անկյունաքարը: Մեր հարաբերությունը պետք է հզորանա, սակայն միևնույն ժամանակ, պետք է բարելավվի նաև որակապես»,- հայտարարել է նախագահը և ընդգծել Վրաստանի և Կիպրոս միջև երեկ կնքված հուշագիրը, որը ենթադրում է տարբեր ոլորտներում համագործակցություն:
Նրա գնահատմամբ, Վրաստանի և Կիպրոսի տնտեսական հարաբերությունները հետ են ընկնում երկրների միջև առկա քաղաքական և մշակութային հարաբերությունների դինամիկայից:
«Մեր տնտեսական հարաբերությունները հետ են ընկնում երկրների միջև առկա քաղաքական, մշակութային, ժողովուրդների միջև հարաբերություններից, ուստի նման բնույթի հանդիպումները տալիս են տնտեսական զարգացման հնարավորությունը»,- հայտարարել է Նիկոս Անաստասիադիսը:
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում, Թբիլիսիում ընթանում է Վրաստան-Կիպրոս բիզնես-ֆորում: Բիզնես-ֆորումին մասնակցում է երկու երկրի ավելի քան 120 ընկերություն: