Կիպրոսը լինելու է Վրաստանի հուսալի դեսպանը Եվրամիությունում. Կիպրոսի նախագահ
Կիպրոսը լինելու է Վրաստանի հուսալի դեսպանը Եվրամիությունում. Կիպրոսի նախագահ

Վրաստանի խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Կիպրոսի հանրապետության նախագահ, Նիկոս Անաստասիադիսի հետ:

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը նշվել է, որ Նիկոս Անաստասիադիսի այցը Կիպրոսի նախագահի առաջին և պատմական այցն է Վրաստան: Ընդգծվել է ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական կապերը, որպես ամուր հիմք ապագա համագործակցությունը խորացնելու համար:

«Իրակլի Կոբախիձեն Կիպրոսի նախագահին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և եվրոպական ինտեգրման ակտիվ աջակցության համար: Իր հերթին Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ Կիպրոսը պատրաստ է կարևոր դեր խաղալ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացքում և լինել Վրաստանի հուսալի դեսպանը Եվրամիությունում: Անաստասիադիսը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին, Կիպրոսի տարածքային ամբողջականության կապակցությամբ Վրաստանի սկզբունքային դիրքորոշման համար»,-նշված է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության լրատվությունում:

Նրանց լրատվությամբ, խորհրդարանի նախագահը զրուցել է նաև Կիպրոսում բնակվող վրաց համայնքի, մեր հայրենակիցների առջև գոյություն ունեցող մարտահրավերների և դրանք հաղթահարելու համար համատեղ ջանքերի կարևորության մասին: Իր հերթին իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Կիպրոսում բնակվող վրացիների նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Բացի այդ Կիպրոսի նախագահին շնորհակալություն է հայտնվել, Կիպրոսում վրաց եկեղեցու կառուցման համար անվճար տրամադրված հողատարածքի համար:

Կողմերը քննարկել են նաև Վրաստանում ընթացող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին և մեր երկրում բռնազավթված տարածաշրջաններում առկա իրավիճակին վերաբերող հարցեր: