Նիկործմինդայի տաճարի վերականգնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են նախնադարյան ռելյեֆի մնացորդներ (ֆոտոշարք)
Նիկործմինդայի տաճարի վերականգնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են նախնադարյան ռելյեֆի մնացորդներ (ֆոտոշարք)

Նիկործմինդայի տաճարի վերականգնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են նախնադարյան ռելյեֆի մնացորդներ,-լրատվությունն այս մասին տարածել են հնեաբանական խմբի անդամները, որը ղեկավարում են Ալեքսանդրե Ռուբաշվիլին և Նանա Կուպրաշվիլին:

Խմբի անդամ Էլենե Թարղվաիձեին առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է, որ երկու ժամ առաջ տաճարի արևելյան մասում, գմբեթի ներքին մասում հայտնաբերել են ռելյեֆ, որի վրա պատկերված է հոգևորական:

Խմբի անդամները գտնում են, որ հնարավոր է հայտնաբերվեն նաև այլ մնացորդներ:

Նրանց խոսքերով, նոր հայտնաբերման մասին արդեն տեղեկացրել են մշակութային ժառանգության գործակալությանը: