Նիկոպոլի վրա ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս ինը վիրավոր է

10:58, 20.07.2022

Ռուսական ուժերը կրկին թիրախավորել են Նիկոպոլի բնակելի թաղամասերը՝ օգտագործելով բազմաթիվ հրթիռային համակարգեր, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս ինը վիրավորվել: Ուկրաինական լրատվամիջոցը տեղեկությունը տարածում է Դնեպրի ռազմական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոյի հիման վրա։

«Նախնական տեղեկություններով՝ երկու մարդ մահացել է, ինը վիրավոր է։ Վեց տուժած արդեն հիվանդանոցում է, որոնցից չորսը երեխաներ են։ Ամենափոքր վիրավորը երեք տարեկան է։ Տանը «գրադից» կրակել են քնած երեխայի վրա»,- գրել է Ռեզնիչենկոն «Telegram»-ում։

Ըստ առկա տեղեկությունների՝ հարվածների հետեւանքով ավերվել է երեք առանձնատուն, եւս 12-ը վնասվել է։nn

Նմանատիպ