Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամի հետ
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի անդամ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լորեն Վերլիի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, Ուկրաինայում տիրող իրավիճակը և ընթացող խաղաղ գործընթացը։
Ինչպես նշվում է խորհրդարանի մամուլի ծառայությունում, Լորեն Վերլին հաստատել է Շվեյցարիայի Համադաշնության անվերապահ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Նշվել է, որ կարևոր է, որ Ուկրաինայում խաղաղ գործընթացը բացասաբար չանդրադառնա Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա։
Հանդիպումը կայացել է Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում։