Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Շվեդիայի խորհրդարանում Վրաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարի և խմբի անդամների հետ
Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Շվեդիայի խորհրդարանում Վրաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարի և խմբի անդամների հետ

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանում Վրաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Բրյունեգարդի և խմբի անդամների հետ։

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա հարաբերությունները և համագործակցության օրակարգային տարբեր ոլորտները, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակով համագործակցության զարգացման հնարավորությունները։

Նիկոլոզ Սամխարաձեն իր շվեդ գործընկերներին տեղեկացրել է Վրաստանի եվրաինտեգրման և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, ինչպես նաև օկուպացված շրջաններում ստեղծված ծանր իրավիճակի և Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքների մասին։

Կողմերը խոսել են տարածաշրջանային անվտանգության խնդիրների, Ուկրաինայում շարունակվող ռուսական ագրեսիայի և դրա հետևանքների մասին։ Ընդգծվել է Վրաստանի կարևոր դերը թե՛ տարածաշրջանային, թե՛ ընդհանրապես եվրոպական անվտանգության ապահովման գործընթացում։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երկրի ներքաղաքական իրավիճակին, հոկտեմբերին նախատեսված ընտրություններին և նախընտրական քարոզարշավին»,- նշվում է տեղեկատվության մեջ։