Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Ավստրիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի և պատվիրակության անդամների հետ։
Հանդիպմանը քննարկվել են Ավստրիայի և Վրաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունները և խորհրդարանական մակարդակով համագործակցության ամրապնդման հնարավորությունները։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ավստրիացի գործընկերների հետ խոսել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին և ընդգծել Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում։
Նիկոլոզ Սամխարաձեն հյուրերին տեղեկացրել է Վրաստանի օկուպացված շրջաններում ստեղծված ծանր իրավիճակի և Ռուսաստանից եկող սպառնալիքների մասին։
Կողմերը խոսել են երկրում տիրող ներքաղաքական միջավայրի և նախատեսվող խորհրդարանական ընտրությունների մասին։
Հանդիպմանը մասնակցում էին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Մարիամ Լաշխին և Ավստրիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քեթևան Ցիխելաշվիլին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։