Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Հռոմի պապի և Վատիկանի պետքարտուղարի հետ
Իտալիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանը։
Վրաստանի խորհրդարանի տվյալներով՝ հանդիպման ընթացքում քննարկման կարևոր թեմաներից մեկը Վրաստանի եվրաինտեգրման գործընթացն էր։ Կարդինալ Պիետրո Պարոլինը հետաքրքրվել է այդ հարաբերություններում առկա խնդիրներով։
Կողմերը քննարկել են Վրաստանի օկուպացված շրջաններում՝ Աբխազիայում և Ցխինվալի շրջանում ստեղծված իրավիճակը։ Քննարկման թեման նաև Վրաստանի կարևոր խաղաղապահ դերն էր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։
Վրացական խորհրդարանական պատվիրակությունն այսօր հանդիպում է ունեցել Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։ Հանդիպումներին մասնակցել են խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Թորնիկե Չեշվիլին և Սուրբ Աթոռում (Վատիկան) Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Մեկվաբիշվիլին։