Նիկոլոզ Սամխարաձեն և Մայա Բիթաձեն հանդիպել են Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և Շրջակա միջավայրի պաշտպանության և բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մայա Բիթաձեն հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ՝ Սենատի Եվրոպական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ժիզել Ժուրդայի գլխավորությամբ։ Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը խոսել են խորհրդարանական դիվանագիտության կարեւորության մասին։
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Ուկրաինայում խաղաղության հաստատման գործընթացում Եվրամիության դերին։
Ֆրանսիական կողմը նշել է, որ Ֆրանսիան աջակցում է Արևելյան գործընկերությանը, նախաձեռնության դինամիկայի շարունակմանը, որը, չնայած ուկրաինական պատերազմին, էական ազդեցություն ունեցավ իր անդամ երկրների եվրաինտեգրման դինամիկայի վրա։
Հանդիպումը կայացել է Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում։