Նիկոլոզ Սամխարաձե.- Եթե ընդդիմության ներկայացուցիչները չեն ցանկանում պատգամավոր լինել, ապա նրանք պետք է գնան խորհրդարան և սեղմեն կոճակը
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս, եթե ցանկանում են դադարեցնել իրենց պատգամավորական մանդատը, թող դա անեն հենց իրենք:
Ինչպես լրագրողներին ասաց Սամխարաձեն, իրենց մանդատները չեղյալ հայտարարելու ցանկություն ունեցող ընդդիմադիրների թիվը 51 է, և այս որոշման համար անհրաժեշտ է ուղիղ 51 պատգամավորի քվե:
«Եթե նրանք ցանկանում են շարունակել գործընթացը, ապա նրանք պետք է կրկին դիմումները ներկայացնեն խորհրդարան: 51 պատգամավորի մանդատը դադարեցնելու համար պահանջվում է 51 ձայն: Ուղիղ 51 են: Նրանք կարող են դիմում ներկայացնել, մտնել դահլիճ, պահել կանաչ կոճակը և լիազորությունները կդադարեցվեն: Մենք կրկին ձեռնպահ կմնանք, քանի որ սա ընտրողների կողմից իրենց տրված մանդատն է: Եթե նրանք չեն ցանկանում պատգամավոր դառնալ, իրենք պետք է գան և անձամբ սեղմեն կոճակը», – ասաց Սամխարաձեն: