Նիկոլոզ Սամխարաձե. Միջազգային միջխորհրդարանական միության վեհաժողովում մենք կենտրոնանալու ենք չճանաչման քաղաքականության և տնտեսական կապերի ամրապնդման վրա
Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի գլխավորությամբ, գտնվում է Մադրիդում, որտեղ մասնակցում է միջխորհրդարանական միության վեհաժողովի աշխատանքներին։
Պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների խորհրդարանական կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի խոսքով, այցի ընթացքում ուշադրության կենտրոնում կլինի Վրաստանի տարածքային ամբողջականությունը և վեհաժողովի անդամ երկրների հետ տնտեսական կապերի ամրապնդումը։
«Միջազգային միջխորհրդարանական միության վեհաժողովն անցկացվում է տարին երկու անգամ։ Մենք այդ միջոցներն օգտագործում ենք հիմնականում այն երկրների հետ հանդիպելու համար, որոնց հետ սահմանափակ կապեր ունենք։ Այսինքն՝ Ասիայի եւ Աֆրիկայի պետությունները։ Մոտ քսան հանդիպում ենք ունենալու այս տարածաշրջանի երկրների հետ և զրույցի հիմնական թեման լինելու է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և չճանաչման քաղաքականության վարումը, նրանց ծանոթացնելով մեր խնդիրներին։ Կխոսենք նաև մի շարք երկրների հետ առևտրային հարաբերությունների մասին, այդ թվում՝ ազատ առևտրի, ինչպես նաև արաբական երկրներից զբոսաշրջիկների ավելի մեծ հոսքերի մասին»,- ասել է Նիկոլոզ Սամխարաձեն։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։