Նիկոլոզ Սամխարաձե - Ընդդիմախոսները խոսում են բարեխղճության ստուգման մասին, բայց չեն կարող փաստարկներ բերել, ընդհակառակը, Ստրասբուրգի որոշումներն արդարացնում են վրացի դատավորներին
Նիկոլոզ Սամխարաձե - Ընդդիմախոսները խոսում են բարեխղճության ստուգման մասին, բայց չեն կարող փաստարկներ բերել, ընդհակառակը, Ստրասբուրգի որոշումներն արդարացնում են վրացի դատավորներին

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի խոսքով, ընդդիմախոսները խոսում են դատավորների բարեխղճությունը ստուգելու մասին, սակայն կոնկրետ փաստարկներ չեն կարող բերել, որտեղ դատավորներն անազնիվ են գործել։

Սամխարաձեի խոսքով՝ Ստրասբուրգի դատարանի որոշումներն արդարացնում են վրացի դատավորներին։

«Մարդկանց ազնվությունը կասկածի տակ է դրվում, եւ նրանք դրա համար փաստարկ չունեն։ Ընդհակառակը, Ստրասբուրգի դատարանը կայացրեց որոշումներ, որոնք արդարացրեցին վրացի դատավորներին։ Այս ֆոնին պարզ չէ՝ այս ամենը տեղի է ունենում անձնական և քաղաքական թշնամանքով, թե՞ այլ շահեր են դրդում դրան, այդ թվում՝ դատարանը տիրանալու շահը»,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Նիկոլոզ Սամխարաձեն։