Նիկոլոզ Սամխարաձե. Այլընտրանքային գործընթացը հաստատում է, որ երեք ընդդիմադիր կուսակցություններ ապրում են այլընտրանքային իրականության մեջ
Նիկոլոզ Սամխարաձե. Այլընտրանքային գործընթացը հաստատում է, որ երեք ընդդիմադիր կուսակցություններ ապրում են այլընտրանքային իրականության մեջ

Այլընտրանքային գործընթացը հաստատում է, որ երեք ընդդիմադիր կուսակցություններ ապրում են այլընտրանքային իրականության մեջ,- ասել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։ Սամխարաձեն արձագանքել է ընդդիմության կողմից Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման հետ կապված զուգահեռ գործընթացի նախաձեռնմանը և աշխատանքային խմբերի ստեղծմանը։

«Անհասկանալի է, թե ինչպես կարող են երեք ընդդիմադիր կուսակցություններ, որոնք չունեն ձայների 1/3-ը խորհրդարանում, գործընթաց սկսել, երբ իշխող կուսակցությունն այլ ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ անձանց ներգրավմամբ արդեն սկսել է գործընթաց։ Այս ամենը բացահայտ փորձ է՝ վարկաբեկելու այն աշխատանքային գործընթացը, որով զբաղված է իշխանությունը։

Տեխնիկական կառավարության պահանջն այնքան հիմար էր, որ կարծում եմ իրենք էլ դա հասկացան ու դադարեցին հիմարություններ խոսել։ Եվրախորհրդարանի պատգամավորները շատ բաց և հստակ ասացին նրանց, որ պետք է միանան աշխատանքային խմբերին, ապա մասնակցեն կոմիտեի և լիագումար նիստերին: Այդ մարդիկ չեն կարող դասեր քաղել սեփական սխալների վրա, հետեւաբար իրենց որոշելիքն է՝ ներգրավվելո՞ւ են աշխատանքային գործընթացում, թե՞ ոչ»,- ասել է Սամխարաձեն։