Նիկոլոզ Բասիլաշվիլին իր կարիերայի ընթացքում հասել է հերթական հաջողության: Հերթական խաղային շաբաթից հետո, վրաց թենիսիստը պրոֆեսիոնալ թենիսիստների միության (ATP) վարկանիշում մեկ աստիճանով առաջ է գնացել: Բասիլաշվիլին Դուբայի մրցաշարում մասնակցելուց հետո վաստակել է 45 միավոր և 1865 միավորով 18-րդ տեղում է, որը իր կարիերայի լավագույն արդյունքն է:
Անցած շաբաթ, Բասիլաշվիլին հասել էր Դուբայի ATP 500 մրցաշարի մեկ չորրորդ եզրափակիչ փուլ: Նա առաջին երկու շրջանում պարտության էր մատնել ռուս Կարեն Խաչանովին և իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտին, որից հետո կիսաեզրափակիչանցնելու համար հանդիպմանը պարտվել է խորվաթ, Բորնա Չորիչի մոտ:
Բասիլաշվիլիի հաջորդ թիրախը 17-րդ տեղում գտնվող իտալացի Ֆաբիո Փոնինն է, որը վրաց թենիսիստից առաջ է միայն 20 միավորով:
Նիկոլոզ Բասիլաշվիլիի հերթական մրցաշարը լինելու է Ինդիան ՈՒելսի մասթերսը, որը սկսվելու է մարտի 7-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan