Նիկոլոզ Բասիլաշվիլին նոր վարկանիշում զիջել է մեկ հորիզոնական
Նիկոլոզ Բասիլաշվիլին նոր վարկանիշում զիջել է մեկ հորիզոնական

Ցինցինատի մասթերսից հետո, պրոֆեսիոնալ թենիսիստների միությունը (ATP) թարմացրել է վարկանիշը, որտեղ մեկ հորիզոնական կորցրել է Նիկոլոզ Բասիլաշվիլին:

Վրաց թենիսիստը Ցինցինատում առաջին շրջանում պարտվել է ռուս ՝ Անդրեյ Ռուբլյովի մոտ: Հատկանշական է, որ Բասիլաշվիլին չի կորցրել վարկանիշային միավորներ, սակայն այնուամենայնիվ մեկ հորիզոնականով կորցրել է իր տեղը, քանզի Ցինցինատի եզրափակիչ անցած բելգիացի Դավիթ Գոֆինը 19-րդ տեղից հայտնվել է 15-րդ տեղում: Հենց այդ պատճառով Բասիլաշվիլին այս պահին գտնվում է 18-րդ տեղում:

Ինչ վերաբերում է թոփ տասնյակին, այստեղ նորույթն այն է, որ ռուս Դանիիլ Մեդվեդևը առաջին անգամ հայտնվել է հնգյակի մեջ: Այս առաջընթացը նա գրանցել է Ցինցինատի մրցաշարը հաղթելուց հետո: Ռուս թենիսիստը երկու սետում 7:6 (3), 6:4 հաշվով պարտության է մատնել Դևիդ Գոֆինին:

Իր կարիերայի ընթացքում առաջին անգամ թոփ տասնյակ է ընկել նաև իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը:

ATP. TOP10

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 11 685

2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 7945

3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 6950

4 (4). Դոմինիկ Տիմ (Ավստրիա)՝ 4925

5 (8). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 4195

6 (6). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 4005

7 (5). Կեի Նիսիկորի (Ճապոնիա)՝ 4005

8 (7). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 3455

9 (9). Կարեն Խաչանով (Ռուսաստան)՝ 2890

10 (11). Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ (Իսպանիա)՝ 2575