Նիկոլոզ Բասիլաշվիլին հաղթել է. Թենիսիստը Դուբայի մրցաշարի մեկ չորրորդ եզրափակիչում է
Վրաց թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլին հաղթահարել է Դուբայում, ATP500-ի մրցաշարի երկրորդ շրջանի պատնեշը և հասել մեկ չորրորդ եզրափակիչին: Ռուս Կարեն Խաչանովին պարտություն մատնելուց հետո, այս անգամ Բասիլաշվիլին երեք սետում 6:7(2), 6:4, 6:3 հաշվով պարտության է մատնել, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտին:
Թենիսիստների միջև հանդիպումների հաշիվը դարձել է 2:1 հօգուտ իսպանացու: Առաջին սետը ավարտվել է առանց բրեյքի: բաուտիստան բրեյք փոինտներ ուներ միայն հինգերրորդ գեյմում, սակայն իսպանացուն չհաջողվեց առավելության հասնել:
Այսպիսով սետի ճակատագիրը որոշվեց տաի բրեյքում: Բասիլաշվիլուն չհաջողվեց լավ դրսեվորվել և պարտվեց առաջին սետում:
Հանդիպման առաջին բրեյք փոինթը Բասիլաշվիլին վաստակեց երկրորդ սետի երրորդ գեյմում: բասըիլաշվիլին վերահսկում էր հանդիպումը, սակայն Բաուտիստան նույնպես 8-րդ գեյմում կատարեց բրեյկ և հաշիվը դարձրեց 4-4: Չնայած դրան Բասիլաշվիլուն հաջողվեց վերցնել ևս մեկ բրեյք և հաղթել երկրորդ սետում:
Երրորդ սետը անցել է Բասիլաշվիլիի լրիվ առավելությամբ և այն ավարտվել է 6:3 հաշվով:
Մեկ չորրորդ եզրափակիչում Բասիլաշվիլիի մրցակիցը լինելու է, խորվաթ Բորնա Չորիչի և չեխ Տոմաշ Բերդիխի միջև հաղթողը:
Հեղինակ -
Edgar Barsegyan