Նիկոլոզ Բասիլաշվիլիի գործի էական քննարկումը Թբիլիսիի քաղաքային դատարանում կշարունակվի վաղը
Ընտանեկան բռնության մեջ մեղադրվող թենիսիստ, Նիկոլոզ Բասիլաշվիլիի գործի էական քննարկումը Թբիլիսիի քաղաքային դատարանում կշարունակվի վաղը: Նիստը նշանակված է ժամը 15:00-ին: Գործը քննում է դատավոր Խաթունա Խարչիլավան: Գործընթացը ապացույցների ուսումնասիրության փուլում է:
Վրաստանի առաջին ալիքը կապ է հաստատել Նիկոլոզ Բասիլաշվիլիի փաստաբան, Իրմա Ճկադուայի հետ, ով ասաց, որ հավանաբար Բասիլաշվիլին նիստին մասնակցելու է առցանց ռեժիմում:
Միևնույն ժամանակ, Իրմա Ճկադուան չի բացառում, որ գործով անցնում է անչափահաս և միջնորդություն կներկայացնի նիստը փակելու մասին: Փաստաբանը ձեռնպահ է մնում որևէ մեկնաբանություն տալուց:
Թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլին մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի «Բ» ենթակետի մեջ, որը ենթադրում է անչափահաս երեխայի ներկայությամբ, ընտանիքի անդամի նկատմամբ բռնություն:
Իրավապահները Նիկոլոզ Բասիլաշվիլիին ձերբակալել են 2020 թվականի մայիսի 22-ին, իսկ մայիսի 24-ին ազատ են արձակել 100 հազար լարի գրավի դիմաց: