Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի բանակին շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ հավատարմության համար
Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի բանակին շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ հավատարմության համար:
Լատինական Ամերիկայի երկրի չճանաչված նախագահը իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ զրուցել է երկրում ստեղծված իրավիճակի մասին: Նրա խոսքերով, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Խուան Գուայդոն երկրում փորձում են իրականացնել հեղաշրջում, որին խոչընդոտել է Վենեսուելայի բանակը:
Մադուրոն երկրում էլեկտրաէներգիայի անջատման մեջ մեղադրել է ընդիմությանը: Խոսքով ելույթ ունենալու ժամանակ չճանաչված նախագահը խոսել է նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցության մասին: Իսկ Գուայդոյին անվանել է ԱՄՆ-ի ծաղրածու և խամաճիկ:
Զուգահեռաբար ցույց է կազմակերպել նաև երկրի ժամանակավոր նախագահը: Հանրահավաքի ժամանակ նա հայտարարել է, որ պատրաստվում է շրջագայել երկրով:
Ընդիմության ցույցը վեր է ածվել ոստիկանության հետ բախման:
Հեղինակ -
Edgar Barsegyan