Նիկոլաս Մադուրոն ասում է, որ Դոնալդ Թրամփին առաջարկել է բանակցություններ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով, իսկ ամերիկյան ընկերություններին՝ վենեսուելական նավթին հասանելիություն
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է բանակցություններ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով։
«Ես ամերիկյան ժողովրդին ասում եմ այն, ինչ միշտ ասել եմ. Վենեսուելան եղբայրական երկիր է։ ԱՄՆ կառավարությունը գիտի, որ եթե նրանք ցանկանում են լրջորեն խոսել թմրանյութերի դեմ պայքարի գործարքի մասին, մենք պատրաստ ենք դրան։ Եթե նրանք ցանկանում են վենեսուելական նավթ, Վենեսուելան պատրաստ է ընդունել ամերիկյան ներդրումներ», – ասել է Մադուրոն։
Ձեր տեղեկության համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոսել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, բայց զրույցը արդյունավետ չի եղել։