Նիկոլա Սարկոզին ներկա է գտնվելու Սալոմե Զուրաբիշվիլու երդմնակալությանը
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հաստատում են, որ Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու երդմնակալության արարողությանը ներկա է գտնվելու Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին:
Այս մասին այսօր հայտարարություն է արվել արտաքին գործերի նախարարությունում:
Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալությունն անցկացվելու է Թելավիում, դեկտեմբերի 16-ին: