Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել 2007 թվականի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով
Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել 2007 թվականի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել 2007 թվականի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով։

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ միջնորդ Զիադ Թաքիեդինի դեմ մեղադրանքը հանելու հետաքննության ընթացքում վկային կաշառք տալու և կազմակերպված խմբի կողմից խարդախություն կատարելու հանցավոր դավադրության համար:

Լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը 2007 թվականին Սարկոզիի նախագահական արշավի լիբիական ֆինանսավորման միջնորդ Զիադ Թաքիեդինի դեմ մեղադրանքները հանելու հետաքննության մասին է։ Սարկոզիին մեղադրում են ցուցմունքները փոխելու համար Թաքիեդինի վրա ճնշում գործադրելու մեջ։ 2020 թվականին Զիադ Թաքիեդինը հայտարարեց. Սարկոզին իր նախագահական արշավի համար լիբիական ֆինանսավորում չուներ։

2018 թվականին Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի, քարոզարշավի անօրինական ֆինանսավորման և Լիբիայի պետական ​​միջոցները ծախսելու մեջ։