Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում

19:31, 03.02.2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները։

Այսօր՝ փետրվարի 3-ին սկսված և մինչև փետրվարի 7-ը շարունակվող այցի շրջանակում Փաշինյանը կմասնակցի Կրոնի ազատության 5-րդ ամենամյա միջազգային գագաթնաժողովին։

Նախնական տեղեկություններով՝ նախատեսված են այլ հանդիպումներ, թեև մանրամասներ դեռևս չեն հրապարակվում։

Նմանատիպ