Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակով զարդարել է հերոսների հուշահամալիրը
Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակով զարդարել է հերոսների հուշահամալիրը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարստան պաշտոնական այցի շրջանակներում, կառավարական պատվիրակության հետ միասին գտնվում էր հերոսների հրապարակում,  որտեղ հարգանքի տուրք է մատուցել Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակով զարդարել է հերոսների հուշահամալիրը: Կատարվել են Հայաստանի և Վրաստանի ազգային օրհներգերը: Միջոցառմանը մասնակցում էր պատվավոր պահակախումբը:

Հերոսի հրապարակում հայկական պատվիրակությանը հյուրընկալել է Վրաստանի զինված ուժերի հրամանատարի տեղակալ, գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Գիորգի Մաթիաշվիլին: