Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին և «Վրացական երազանք» կուսակցությանը՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և «Վրացական երազանք» կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և «Վրացական երազանք» կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Ես հավատում եմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական հարաբերությունները կշարունակեն զարգանալ կայուն՝ ի շահ Հայաստանի և Վրաստանի եղբայրական հարևան ժողովուրդների»,- գրել է Փաշինյանը սոցցանցում։