Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային վարչապետի պաշտոնում հաստատվելու կապակցությամբ

20:24, 09.09.2019

Վրաստանի և Հայաստանի վարչապետերի, Գիորգի Գախարիայի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացել է հեռախոսազրույց:

Հայաստանի հանրապետության կառավարության աշխատակազմի հաղորդմամբ, Փաշինյանը շնորհավորել է Գախարիային վարչապետի պաշտոնում հաստատվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր գործունեության մեջ:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են նաև երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցեր:

Նմանատիպ