Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Իրակլի Կոբախիձեին՝ Վրաստանի Անկախության օրվա առթիվ. Շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա առթիվ, մաղթում եմ իմ բարեկամ Վրաստանին խաղաղություն, բարգավաճում և նորանոր ձեռքբերումներ
Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Իրակլի Կոբախիձեին՝ Վրաստանի Անկախության օրվա առթիվ. Շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա առթիվ, մաղթում եմ իմ բարեկամ Վրաստանին խաղաղություն, բարգավաճում և նորանոր ձեռքբերումներ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ Վրաստանի Անկախության օրվա առթիվ։

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի եղբայրական ժողովրդին ազգային տոնի՝ Վրաստանի Անկախության օրվա առթիվ։ Անկախության ձեռքբերման պահից մեր բարեկամ Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։ Այս առումով առանցքային նշանակություն ունի այս տարի Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրումը։ Վստահ եմ, որ մեր կառավարությունների համատեղ և հետևողական աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք այս բազան ամբողջությամբ օգտագործել մեր պետությունների միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու համար։

Կարևորում եմ այս տարվա մարտին Երևանում կայացած երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ արդյունավետ քննարկումները։ Վստահ եմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքակրթական միասնության և մեր ընդհանուր արժեքների վրա հիմնված ռազմավարական գործընկերության խորացումը կնպաստի մեր երկու պետությունների և տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա առթիվ և մաղթում մեր բարեկամ Վրաստանին խաղաղություն, բարօրություն և նորանոր ձեռքբերումներ»,- ասված է Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում։