Նիկոլ Փաշինյանը Մամուկա Բախտաձեին շնորհավորել է ծննդյան տարեդարձի առթիվ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին շնորհավորել է ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձը հրապարակվել է ՀՀ կառավարության ղեկավարի կայքէջում:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ձեզ և ձեր ընտանիքի անդամներին ցանկանում եմ խաղաղություն, քաջառողջություն և երջանկություն: Հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում նաև Ձեր պատասխանատու ու անչափ կարևոր գործում:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք առավել կամրապնդենք մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու կընդլայնենք մեր պետությունների համագործակցությունը: Ես լի եմ լավատեսությամբ մեր ժողովուրդների ապագայի նկատմամբ: Համոզված եմ, որ ընդհանուր արժեքների վրա խարսխված հայ-վրացական հարաբերությունները շարունակական զարգացմամբ նպաստելու են մեր երկրների առաջընթացին ու բարեկեցությանը»,- ասվում է Նիկոլ Փաշինյանի ուղերձում: