Նիկոլ Փաշինյանը Մամուկա Բախտաձեին ցավակցել է Տղիբուլիի ողբերգության առնչությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տղիբուլիի հանքավայրում տեղի ունեցածի կապակցությամբ ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին: Այս մասին Հայաստանի իշխանության մամլո ծառայության վրա հենվելով տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները:
«Մեծ ցավով տեղեկացա հանքահորի փլուզման հետևանքով Տղիբուլիում տեղի ունեցած ողբերգության մասին: Այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զորակցության և կարեկցանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին ու բարեկամներին, իսկ տուժածներին և վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում»,- նշված է Նիկոլ Փաշինյանի նամակում:
Տղիբուլիում, Մինդելիի հանքավայրում տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհվել է 4 մարդ, տուժել՝ վեցը: Ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, հետաքննության նախնական տեղեկությամբ, Մինդելիի հանքավայրի թունելներից մեկում, հավանաբար մեթանի պայթյունի հետևանքով պատերի դեֆորմացիայից փլվել է առաստաղը: Փաստի առնչությամբ հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ի 240-րդ հոդվածի 2-րդ մասով: