Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հետ պատերազմում
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հետ պատերազմում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հետ պատերազմում: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ վարչապետը չեխական «CNN primanews» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Մենք երբեք դա բարձրաձայն չենք ասել, բայց, կարծում եմ, նկատելի է, որ մենք Ռուսաստանի դաշնակիցները չենք Ուկրաինայի հետ պատերազմում։ Այս պատերազմից ու հակամարտությունից մեր զգացողությունը մտահոգիչ է, քանի որ դա ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա»,- ասել է ՀՀ վարչապետը։

«Արեւմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցներն ենք, դա ավելի շատ են նկատում։ Ռուսաստանը տեսնում է, որ մենք իրենց դաշնակիցները չենք այս պատերազմում: Ստացվում է, որ մենք ոչ մեկի դաշնակիցը չենք, հետևաբար՝ անպաշտպան ենք։ Ինձ թվում է, որ այս բոլոր բախումներից հնարավոր է խուսափել, բայց ճշմարտությունն այն է, որ որքան բարդանում է իրավիճակը, այնքան այդ հնարավորությունը նեղանում է»,- ասաց Փաշինյանը։