Նիկոլ Փաշինյանը հայտարարել է թավշյա հեղափոխության մեկնարկի մասին. ԶԼՄ-ներ
Ընդդիմության «Ելք» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կողմնակիցներին կոչ է անում արգելափակել պետական հաստատությունները: Այս մասին հայարարել է Փաշինյանը՝ Երևանի կենտրոնում հավաքված ցուցարարնելիս դիմելիս:
Ինչպես տեղեկացնում է news.am-ը, բողոքի ցույցերի կազմակերպիչ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է թավշյա հեղափոխության մեկնարկի մասին: Ինչպես նա ասել է կողմնակիցներին, ոստիկանությունը նրանից պահանջել է դադարեցնել հանրահավաքը, հակառակ դեպքում սպառնում է ցրել ցույցը:
«Սակայն մենք կվարվենք այլ կերպ: Երթ կանցկացնենք և կաթվածահար կանենք պետական այլ գերատեսչությունների գործունեությունը: Այնտեղ, ուր կկարողանան մուտք գործել, կանցկացնենք նստած ցույց: Ուր չենք կարողանա մուտք գործել, կնստենք շենքերի դիմաց և հնարավորություն չենք տա մտնել շենք»,- հայտարարել է Փաշինյանը:
Նա մեկ անգամ ևս նշել է, որ ակցիան կլինի խաղաղ, առանց բռռնության:
Նիկոլ Փաշինյանի կոչից հետո, ցուցարարների մի մասը շարժվել է Երևանի դատախազության և քաղաքապետարանի շենքերի ուղղությամբ: