Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։ Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները։

Մամուլի տեղեկություններով՝ Փաշինյանին Ստամբուլի օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Բերիշ Էքինջին։ ՀՀ վարչապետը նաև նախատեսում է այցելություն տեղի հայկական համայնքի անդամների հետ, իսկ երեկոյան նախատեսված է հանդիպում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Նիկոլ Փաշինյանի համար սա Թուրքիա առաջին աշխատանքային այցն է։ Մինչ այդ՝ 2023 թվականի հունիսի 3-ին, Փաշինյանը ներկա էր Անկարայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը։