Նիկոլ Փաշինյան – Ես խորապես վշտացած եմ Իլիա II մահվան լուրից, իմ ցավակցությունն եմ հայտնում կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և եղբայրական վրաց ժողովրդին

15:54, 18.03.2026

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II մահվան կապակցությամբ։

Նամակում նշվում է, որ Իլիա II կյանքն ու գործունեությունը խորհրդանշականորեն արտահայտում են հավատքի, հայրենասիրության և ազգերի միջև բարեկամության վեհ արժեքները։

«Ես խորապես վշտացա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II մահվան լուրից։ Նրա գրեթե կեսդարյա գահակալության ընթացքում Իլիա II կյանքն ու գործունեությունը խորհրդանշորեն արտահայտեցին հավատքի, հայրենասիրության և ազգերի միջև բարեկամության վեհ արժեքները։ Նրա անմոռանալի ներդրումը հոգևոր կյանքի զարգացման, հասարակության միավորման և պետականության ամրապնդման գործում հավերժ կմնա բոլորի հիշողության մեջ։

Հայ ժողովրդի և իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Վրաստանի կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և եղբայրական վրաց ժողովրդին՝ մաղթելով նրանց ուժ և տոկունություն այս մեծ կորստի պահին», – ասվում է ցավակցական հեռագրում։

Նմանատիպ