Նիկոլ Փաշինյան - Երբ քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ապա դու անվտանգություն չունես
Երբ քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ապա դու անվտանգություն չունես,- այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Համալիր անվտանգություն և դիմակայություն – 2025» միջազգային համաժողովում։
«Բանակը չպետք է լինի երկրորդ, երրորդ, չորրորդ կամ նույնիսկ հինգերորդ գործիքը. բանակը պետք է լինի վերջինը անվտանգության առումով։ Մենք նույնիսկ չնկատեցինք, թե ինչ բեռ ենք դրել մեր զինվորի ուսերին։
Եթե ուզում ենք, որ բանակը պաշտպանի մեզ, պետք է նաև պաշտպանենք բանակը. եթե ուզում ենք, որ զինվորը պաշտպանի մեզ, նախ պետք է պաշտպանենք զինվորին», – նշել է Նիկոլ Փաշինյանը։