Նիկոլ Փաշինյան. Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը պայմանավորվել ենք զարգացնել տնտեսական, առևտրային և մշակութային հարաբերությունները
Նիկոլ Փաշինյան. Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը պայմանավորվել ենք զարգացնել տնտեսական, առևտրային և մշակութային հարաբերությունները

Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ զարգացնելու ենք տնտեսական, առևտրամշակութային հարաբերությունները։ Այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախ եմ Երեւանում հյուրընկալելու Վրաստանի վարչապետ պարոն Իրակլի Կոբախիձեին։
Մենք խոսեցինք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրի գործնական իրականացման մասին և պայմանավորվեցինք զարգացնել տնտեսական, առևտրամշակութային հարաբերությունները։ Զրույցի ընթացքում մենք անդրադարձանք տարածաշրջանային խաղաղության և կայունության խնդիրներին»,- գրում է Նիկոլ Փաշինյանը։