Նիկոլ Փաշինյան. Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը

17:10, 22.02.2024

«Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը», – ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ։

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության զարգացումը որևէ մեկին չպետք է անհանգստացնի։

«Մեր միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ հավասարակշռություն հաստատելն է և միայն պաշտպանել Հայաստանի Հանրապետության օրինական, ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքը, սահմանները, տարածքային ամբողջականությունը, անկախությունը և բարձրացնել մեր երկրի կայունությունը։ Նաև ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու համար։ Այս համատեքստում մենք իսկապես թևակոխում ենք Եվրամիության հետ հարաբերությունների նոր, դինամիկ փուլ։ Այստեղ ուզում եմ ընդգծել Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը, քանի որ Եվրամիությունը վճռորոշ նշանակություն ունի նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և մեր երկրի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ