Նիկոլ Փաշինյան. Մենք ունենք մարտահրավերներ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության հետ մեր հարաբերությունները, որոնք մենք քննարկում ենք
Մենք ունենք մարտահրավերներ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության հետ մեր հարաբերությունները, որոնք մենք քննարկում ենք,- կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր քաղաքականությունը ուղղված կլինի տնտեսական դինամիզմի ապահովմանը և ինքնիշխանության, անկախության և պետականության ամրապնդմանը։ Մեկը բխում է մյուսից, դրանք փոխկապակցված են։ Մենք լավ արդյունքներ ունենք տնտեսական կապերի դիվերսիֆիկացման առումով։ Մեր տվյալները մեզ հույս են տալիս, որ այդ կապերը կխորանան, և մենք պետք է կենտրոնանանք դրա վրա», – նշել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը կարծում է, որ գնաճային միտումները համաշխարհային գործընթացների մաս են կազմում։