Նիկոլ Փաշինյան. Մենք նստած ենք մեկ՝ հայկական աթոռի վրա, երկրորդը մեզ պետք չէ

13:07, 24.09.2026

Մենք նստած ենք մեկ՝ հայկական աթոռի վրա, — այսպես է պատասխանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողի հարցին, թե Հայաստանը փորձում է «երկու աթոռի վրա նստել»։

«Ինչո՞ւ երկու աթոռ։ Մենք նստած ենք մեկ՝ հայկական աթոռի վրա, դրա համար երկրորդը մեզ պետք չէ», — նշել է Հայաստանի վարչապետը։

Բացի այդ, Փաշինյանը ռուս լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է, որ Երևանը մտադիր է շարունակել հավասարակշռված արտաքին քաղաքականությունը։

«Մենք նախատեսում ենք շարունակել հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, ինչպես արդեն ասել ենք», — նշել է Փաշինյանը Նյու Յորքում, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

Լրագրողը Փաշինյանին հարցրել է նաև եվրոպական շուկա հայկական արտահանման հեռանկարների մասին։ Լրագրողի խոսքով՝ եվրոպական կողմը հայտարարել է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի 99 տոկոսը, այդ թվում՝ միրգն ու բանջարեղենը, կարող է մուտք գործել ԵՄ շուկա, և հարցրել է՝ արդյոք Հայաստանի վարչապետը մտավախություն չունի՞, որ եվրոպացիները չեն կատարի խոստումները։

«Ինչո՞ւ։ Ինչո՞ւ պետք է մեզ խաբեն։ Մենք փորձում ենք լինել ազնիվ և բաց բոլոր գործընկերների հետ և հույս ունենք, որ կգործենք փոխադարձաբար», — հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Նմանատիպ