Նիկոլ Փաշինյան. «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը» հրաժավրում է արձանագրել իր պատասխանտվության գոտին Հայաստանում
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը» հրաժավրում է արձանագրել իր պատասխանտվության գոտին Հայաստանում,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, կարող է օգտագործվել այն տրամաբանությունը, ըստ որի՝ կասկածի տակ է դրվում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Փաշինյանի խոսքով՝ ինքը ռազմավարական քաղաքական փոփոխությունների մասին չի հայտարարի, քանի դեռ չեն հայտարարել կամ որոշել դուրս գալ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանը չի հրաժարվել կազմակերպության առաքելությունն ուղարկելուց, այլ հարցրել է, թե ուր են ուղարկում առաքելությունը։
«Ասել են` Հայաստան, մենք էլ ասել ենք` ցույց տվեք ձեր պատկերացրած Հայաստանը, մեզ ցույց չի տրվել, մենք ենք ցույց տվել Հայաստանը, ասել ենք, որ այս-այս արձանագրումը պետք է արվի, ինչը ՀԱՊԿ-ը չի արել: Քանի որ չի արել, մենք չենք կարող նման առաքելություն ընդունել, քանի որ կստացվի, որ ՀՀ լղոզված պատկերացումը մենք լեգիտամացնում ենք ու այդ պայմաններում լեգիտիմացնում ենք Ադրբեջանի ներխուժումները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։