Նիկոլ Փաշինյան. Առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան
Առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան,- ԱԺ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, համաձայնագիրը միայն Հայաստանը չի կարող ստորագրել, դրա համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը։
«Որքանո՞վ է իրատեսական մինչեւ տարեվերջ կամ առաջիկա ամիսներին խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Խաղաղության երեք հիմնական սկզբունքները, ըստ էության, արդեն համաձայնեցված են Ադրբեջանի հետ։ Եվ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել բանակցությունների ընթացքում։ Մասնավորապես, Բրյուսելում եռակողմ հանդիպումների ժամանակ: Եթե խաղաղության պայմանագրի սկզբունքները համաձայնեցված են, ապա ինչո՞ւ չենք ստորագրում։ Պատճառը, մեծ մասամբ, կողմերի փոխադարձ անվստահության մեջ է»,- ասել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց, որ մի քանի առանցքային կետերի շուրջ համաձայնության կարիք կա, որոնցից մեկը խաղաղ համաձայնագրի միջոցով վիճելի հարցերի լուծման մեխանիզմի ստեղծումն է, երկրորդը՝ անվտանգության երաշխիքների ստեղծումը։