Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանից Թուրքիա ճանապարհները, խողովակաշարերն ու մալուխները պետք է անցնեն Հայաստանով, մենք պատրաստ ենք նման որոշումների

15:10, 26.03.2024

Հայաստանի վարչապետի խոսքով՝ Հայաստանի տարածքով պետք է անցնեն Ադրբեջանից Թուրքիա տանող ճանապարհները, խողովակաշարերն ու մալուխները։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է հունական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, ինքը շատ է կարևորում հարավկովկասյան տարածաշրջանում ենթակառուցվածքների բացման հարցը։

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ի թիվս այլ բաների, նախատեսում է Հայաստանի տարածքով հզորությունների, ճանապարհային տրանսպորտի, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և ինտերնետ մալուխների անցկացում մի կողմից Սև ծովի և մյուս կողմից Պարսից և Օմանի ծոցերի միջև ։ Երկաթուղու ամենաօպտիմալ երթուղին, որը Վրաստանից գնում է Հայաստան, ապա Իրան, անցնելու է Ադրբեջանի Նախիջևանով, և այդ երկաթգիծը եղել է դեռևս խորհրդային տարիներին։ Կա նաև արևելք-արևմուտք թեւ, որը կարող է Հայաստանի տարածքով կապել Կասպից և Միջերկրական ծովերը։ Դրա համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանից Հայաստանի տարածքով Թուրքիա միացվեն երկաթուղիներ և մայրուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ։ Մենք պատրաստ ենք նման որոշումների համար»,- ասաց Փաշինյանը։

Նմանատիպ