Նիկո Փիրոսմանիի «վրաց կինը լեչաքով» կտավը այսօր վաճառվելու է Սոթբիս աճուրդում
Նիկո Փիրոսմանիի «վրաց կինը լեչաքով» կտավը այսօր վաճառվելու է Սոթբիս աճուրդում

Այսօր Սոթբիս աճուրդում վաճառքի է դուրս բերվելու Նիկո Փիրոսմանիի «վրաց կինը լեչաքով» կտավը: Լրատվությունն այս մասին տեղադրվել է աճուրդի պաշտոնական կայք էջում: Սոթբիս աճուրդի էջին նշված է նաև, որ կտավի գինը 500 000 – 700 000 ֆունտ ստեռլինգ է: Բացի այդ, նշվում է, որ կտավը հայտնի ավստրիացի գրող Շտեֆան Ցվայքի հավաքածուից է: Կտավը նա գնել է 1928 թվականին, Մոսկվա այցելության ժամանակ: Մշակույթի ոլորտի փորձագետները գտնում են, որ այս գինը բավականին ցածր է:

Կտավը կրկին ներկայացված է ռուսական պավիլյոնում, սակայն նշված է, որ Նիկո Փիրոսմանին վրաց նկարիչ է: Փորձագետների հայտարարությամբ, չնայած նրան, որ կտավը ներկայացված է ռուսական պավիլյոնում, ուրախալի է, որ նա հիշատակված է որպես վրաց նկարիչ: Աճուրդի ներկայացուցիչների հայտարարությամբ, կտավը ռուսական պավիլյոնում ներկայացված է այն պատճառով, որ Սոթբիս աճուրդում գոյություն չունի առանձին վրացական պավիլյոն: