Նիկա Մելիայի գործով Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստը կայանալու է ժամը 14:00-ին
Նիկա Մելիայի գործով Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստը կայանալու է այսօր, ժամը 14:00-ին: Այս մասին առաջին ալիքին տեղեկացրել են քաղաքային դատարանից:
Մելիայի նկատմամբ խափանման միջոց սահմանելու հարցը քննարկելու է դատավոր, Թեմուր Գոգոխիան:
Գլխավոր դատախազությունը Նիկա Մելիային խափանման միջոց սահմանելու մեղադրանքով դատարանին դիմել է այսօր: Դատախազությունը պահանջում է բանտարկություն:
Դրա հետ մեկտեղ, խորհրդարանը երեկ համաձայնություն է տվել, որ դատախազությունը նման միջնորդությամբ դիմեր դատարանին: