Նիկա Մելիայի դատավարությունը հետաձգվել է
Նիկա Մելիայի դատավարությունը հետաձգվել է

Նիկա Մելիայի դատավարությունը հետաձգվել է: Դատավարության ընթացքում կողմերի միջև բուռն վիճաբանություն տեղի ունեցավ:

Նիկա Մելիայի փաստաբանը միջնորդեց հետաձգել դատավարությունը՝ ասելով, որ մեղադրող կողմը խախտել է դատարանի առջև դրված համաձայնությունը:

Այսօրվա նիստին, մեղադրող կողմը ներկայացրեց երկու վկայի, որոնց հարցաքննությանը դեմ գնաց պաշտպանական կողմը:

Փաստաբան Գիորգի Կոնդախաշվիլիի խոսքով, դատախազությունը նրանց նախապես չի տեղեկացրել, թե ինչ ապացույցներ են նախատեսվում ուսումնասիրել նիստին՝ այդպիսով խախտելով նրանց պայմանավորվածությունը:

Գիորգի Կոնդախաշվիլին նիստը հետաձգելու պատճառ է անվանել Նիկա Մելիայի հետ հանդիպման անհրաժեշտությունը և պաշտպանական ռազմավարության շուրջ համաձայնությունը:

Դատախազ Ամիրան Գուլուաշվիլիի խոսքով, ինքը միշտ չէ, որ նախապես գիտի, թե որ վկան կկարողանա ներկայանալ դատարան:

«Այսօր նիստը հետաձգվեց՝ պաշտպանական կողմի համար ժամանակ պահանջելու պատճառաբանությամբ: Դեռ մայիսի 25-ին նրանց խնդրեցին գործը հետաձգել նիստից առաջ՝ պատճառաբանելով, որ տեղյակ չեն, թե որ ձայնագրությունն է ուսումնասիրելու մեղադրող կողմը: Մեղադրող կողմը ունի բոլոր ձայնագրությունները, վկաների ցուցմունքները և բացարձակապես բոլոր փաստաթղթերը, որոնք պաշտպանական կողմին են փոխանցվել դեռ երկու տարի առաջ: Նրանց փաստարկն այն է, որ նրանք պետք է հստակ իմանան, թե ինչ են հետաքննելու: Նույնը մենք տեսանք այսօր: Մենք տրամադրել ենք վկաների ցուցակ, որոնց մենք պատրաստվում ենք հարցաքննել առաջին անգամ և ապահովել ենք լրացուցիչ հարմարավետություն: Այնուամենայնիվ, փաստաբանը ասաց, որ անունները հայտնի չեն, և նա չի կարողանա մասնակցել դատավարությանը», – ասաց Ամիրան Գուլուաշվիլին: