Նիկա Մելիան հայտարարում է, որ հերթական ցույցը Ռուսթավելիի պողոտայում տեղի կունենա շաբաթ օրը
«Ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան կոչ է անում ցուցարարներին շաբաթ օրը, ժամը 15:00-ին կրկին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ:
Ինչպես խորհրդարանի առջև ընթացող հանրահավաքին ելույթի ժամանակ հայտարարել է Նիկա Մելիան, այն, ինչ երեկ կառավարությունը արեց, դա այն է, ինչ նրանք ունեն, դա բռնություն է, բռնություն և բռնություն:
Նրա խոսքով, այն որ բռնությունից ոչ մեկ չի վախենում ապացուցել են ցուցարարները:
«Ոչ ոք չի կարող հետ մղել Ռուսթավելի պողոտայում հավաքված մարդկանց, քանի որ ռեժիմը հատել է բոլոր սահմանները: Ինչ չեն անում, ինչ չեն հորինում, ինչ սահմանափակումներ չեն հաստատում, ինչ լծակներ չեն օգտագործում: Երեկ սրտացավ եղա, երբ նայում էի «ռոբոկոպներին», հատուկ ջոկատայիններին, որոնց մեծ մասը չէր ուցում այնտեղ լինել, եթե ինչ-որ մեկը պետք է ազատվի օլիգարխի գերությունից, ապա դա այդ մարդիկ են, ովքեր այսօր աշխատում են իրավապահ մարմիններում: Այն մարդիկ, որոնց մենք պետք է ազատենք, գերության մեջ են: Ոչ ոք չի կարող ինձ հավաստիացնել, որ նրանց ծնողները, երեխաները և ընտանիքի անդամները ուրախ են, որ նրանք դիմադրում են ժողովրդին: Այդ մարդկանց դարձրել են անձնական թիկնապահ, Իվանիշվիլիի թիկնապահ: Հարցեր են առաջանում, կանգնո՞ւմ ենք, շարունակու՞մ ենք: Ոգին այնքան պարզ է, որ ոչ ոք չի պատրաստվում հետ կանգնել դա է հայտնի: Կոբախիձեն ու Կալաձեն դուրս են գալիս ու ասում, որ մենք կձերբակալենք այդ քաղաքական գործչին, Մելիային պետք է ձերբակալեն, Մելիան հանցագործ է: Պատիվ է ժողովուրդ, Իվանիշվիլի, որ ինձ համարում եք ձեր հակառակորդը, այսինքն մենք ճիշտ ուղու վրա ենք: Դուք հենց այնտեղ եք պայքարում հանուն այն բանի, ինչից վախենում եք: Դուք այսքան ժամանակ չեք գիտակցել, որ ոչ ոք չի վախենում ձեր բանտից և ձեր պատժից»,- հայտարարել է Նիկա Մելիան:
Նրա խոսքով, պայքարը չի դանդաղելու, չի դադարի ու շարունակվելու է:
«Ամեն օր բազմաթիվ բողոքի ցույցեր են անցկացվելու տարբեր վայրերում, բայց ես կարծում եմ, որ իմ գործընկերների հետ միասին մենք ստիպված կլինենք մեծ հավաք կազմակերպել Ռուսթավելիի պողոտայում, որպեսզի աշխարհը կրկին տեսնի ամեն ինչ: Կոբախիձե-Իվանիշվիլին ասում են յոթ հազար, և մենք մարդկանց ծով ենք: Այնպես որ, կարծում եմ, որ այս պողոտան պետք է փակվի շաբաթ օրը, ժամը 15:00-ին: Սա ևս մեկ խթան կհաղորդի մեր պայքարին: Բայց շաբաթ օրը մենք բոլորս պայքարելու ենք յուրաքանչյուր անկյունում: Մենք պետք է համբերատար լինենք, մենք պատմության ճիշտ կողմում ենք: Դուք այստեղ եք, շատերը կանգ կառնեն, բայց մենք չպետք է որևէ մեկին թույլ տանք սպանեն այս շարժումը, ցանկացած ճնշմամբ: Դուք չեք կարող սպանել մեզ, որպեսզի մեկ այլը դուրս գա: Ինձ կձերբակալես հայրս կգա, մայրս կգա, ընտանիքիս անդամները կգան և բոլորը կկանգնեն այստեղ: Այստեղ պատմություն է գրվում, մենք ենք ստեղծում այս ամենը, մենք չենք մասնակցում պարզ գործընթացների», – հայտարարել է Նիկա Մելիան: